Համայնքային ոստիկանները բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. նախաձեռնվել է քրեական վարույթ
ԻՐԱՎՈՒՆՔՆախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 31-ին կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են մոտ 82,32 գրամ կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված, դեղնականաչավուն զանգվածով 9 փաթեթ՝ ընդհանուր 36,49 գրամ քաշով, իսկ տանիքում՝ մոտ 89,57 գրամ կանեփի չորացված ճյուղեր:
Կատարվում է նախաքննություն:
ՆԳՆ ոստիկանություն