ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայի ԱԳՆ-ն Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հռոմում աշտարակի փլուզման վերաբերյալ Մարիա Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար», հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։

Նոյեմբերի 3-ին Telegram-ում իր գրառման մեջ Զախարովան գրել է այն միջոցների մասին, որոնք Իտալիան ծախսում է Ուկրաինային աջակցելու համար։

«Քանի դեռ Իտալիայի կառավարությունն անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջովին կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ», - ասվում է Զախարովայի գրառման մեջ։

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերը որակել է «մեղմ ասած՝ վուլգար»։ Նա նման հայտարարությունները որակել է «ամոթալի և անընդունելի քաղաքակիրթ երկրում»։

«Երբ ողբերգություն է տեղի ունենում, չի կարելի չարաշահել փլատակների տակ մնացած մարդկանց կամ վիրավորված աշխատողների անունները», - ասել է արտգործնախարարը։

Նոյեմբերի 3-ին Հռոմի պատմական կենտրոնում՝ Կոլիզեումից ոչ հեռու և Հռոմեական ֆորումի հարևանությամբ, փլուզվել է 29 մետր բարձրությամբ միջնադարյան Տոռե դեի Կոնտի աշտարակի մի մասը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular