ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջկա հարց է եղել․ Շմավոն Աթոյանի սպանության մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավթաշենում սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, որը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է աղջկա հետ կապված հարց․ վերջինիս նեղացնելու դեպքը ստեղծել է լարվածություն, ինչի հետևանքով էլ հնչել է կրակոց, և սպանվել է 33-ամյա երիտասարդը։

ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերից անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել։ Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ հրազենային վիրավորումով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է։

Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ՝ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս ձերբակալված է։

Հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular