«Իհսան Սեֆան բացահայտել է Մերձավոր Արևելքում դաշնություն ստեղծելու ԱՄՆ ծրագրերը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգները մշակում է Մերձավոր Արևելքի համար նոր իմպերիալիստական ծրագիր, որը նախատեսում է տարածաշրջանում մի քանի երկրներից ազատ դաշնության ստեղծում՝ «մեծ եղբայրների» ղեկավարությամբ։ Այդ կարծիքն է հայտնել Թուրքիայի նախկին ռազմական կցորդ, ռազմաօդային ուժերի թոշակառու գնդապետ և «Վաթան» (Հայրենիք) կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իհսան Սեֆան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, գրում է tsargrad.tv–ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «ինչ-որ յուրահատուկ բան» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ ընդգծելով, որ տարածաշրջանն ունի «մեծության իրական հնարավորություն»։ «ԱՄՆ-ի իմպերիալիստական բնույթի ծրագիրը դարձել է ակնհայտ։ Մերձավոր Արևելքում նրանց ռազմավարությունը առանձին փոքր պետությունների հետ համագործակցությունից տեղափոխվել է այդ երկրները այսպես կոչված ազատ դաշնության մեջ միավորելու նպատակին՝ «մեծ եղբայրների»–ի վերահսկողության ներքո», - նշել է գործակալության զրուցակիցը։
Սաուդյան Արաբիան է զբաղեցնում կենտրոնական դիրք, կենտրոնը վերահսկվելու է Իսրայելի կողմից, իսկ հյուսիսում առաջատարը լինելու է Թուրքիան։ Սեֆայի խոսքով ԱՄՆ ծրագրերը կարող են ներառել այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Իրաքը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և մի քանի քրդական շրջաններ:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի տեսլականի համաձայն, Թուրքիան պետք է լինի «Քեռի Սեմի» պաշտոնական վերահսկողության տակ։ Մասնագետի խոսքով այդ նախագիծն արտացոլում է ամերիկյան արտաքին քաղաքականության բնորոշ մոտեցումը, այն է կենտրոնացում իր ազդեցության ամրապնդման վրա կառավարելի տարածաշրջանային ուժի կենտրոնների ստեղծման, այլ ոչ թե ուղղակի ռազմական ներկայության միջոցով։
Սեֆան կարծում է, որ այս ռազմավարությունն ուղղված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության պահպանմանը, Չինաստանի և Ռուսաստանի աճող ազդեցության սահմանափակմանը և տարածաշրջանային առաջնորդության քողի տակ Թուրքիային արտաքին շահերի հետապնդման գործիքի վերածելուն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am