ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով զnհվել է հինգ գերմանացի լեռնագնաց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հյուսիսային Իտալիայի Տրենտինո-Հարավային Տիրոլ շրջանում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Alto Adige թերթը՝ հղում անելով տեղական լեռնային փրկարարական ծառայությանը։

Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները հայր և դուստր են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղի են ունեցել բարդ պայմաններում. շաբաթ օրը նախորդ երեք զոհերի մարմինները գտնելուց հետո աշխատանքները ստիպված էին եղել դադարեցնել խիտ մառախուղի պատճառով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular