ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Թրամփ օպերատիվ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն չկա. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի օպերատիվ կազմակերպված հանդիպում հնարավոր է, սակայն դրա անհրաժեշտությունը հիմա չկա, ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Ըստ նրա՝ անհրաժեշտություն այժմ առկա է ուկրաինական կարգավորման ուղղությամբ տքնաջան աշխատանքում։

Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել էր, թե առայժմ նպատակահարմար չի համարում հանդիպել Պուտինի հետ, Կրեմլի ղեկավարն արձագանքել էր, թե խոսքը թերևս բանակցությունների հետաձգման մասին է, ոչ թե չեղարկման։

Financial Times-ը, հղում ամենով իր աղբյուրներին հաղորդել է, թե Վաշինգտոնը չեղարկել է Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը, երբ իր կոշտ պահանջներն ամրագրող փաստաթուղթ է ուղարկել Վաշինգտոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular