Վահե Աղասյանը նվաճեց ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը
ՍՊՈՐՏՎահե Աղասյանը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին տեղեկանութմա ենք Ձյուդոյի աշխարհաի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։
Նախնական փուլում Վահե Աղասյանը հաղթել էր բուլղարացի Հրիստո Հրիստովին, իսպանացի Լոպես Բարոսոյին, մոլդովացի Վլադիմիր Իակոմիին, կիսաեզրափակիչում՝ բելգիացի Օլիվիե Նայերին։
60 կգ քաշային կարգում հանդես եկավ նաև Մարտին Բադալյանը, որը պարտվեց մեկնարկային գոտեմարտում։
66 կգ քաշային Ժիրայր Համբարյանը երկու հաղթանակից հետո դուրս մնաց պայքարից և մեդալ չնվաճեց։
73 կգ քաշային կարգում մեկ հաղթանակ տարավ, այնուհետև պարտություն կրեց և առանց մեդալի մնաց Արտակ Թորոսյանը։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիան ներկայացնող Սոս Խաչատրյանը։