ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում հայտարարել են՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի մինչև 2026 թ․–ի վերջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Զանգեզուրի միջանցքի» երկաթուղային հատվածում թունելների և կամուրջների կառուցումը գտնվում է իր վերջնական փուլում։

Այս մասին Զանգելանում դիվանագիտական ​​​​կորպուսի ներկայացուցիչներին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահի խորհրդական Թուրալ Աբբասլին։

«Նախագիծը ներառում է ընդհանուր առմամբ 594 ինժեներական կառույցների կառուցում, այդ թվում՝ չորս թունելների և 14 կամուրջների: Այստեղ է գտնվում նաև տարածաշրջանի ամենաերկար երկաթուղային կամուրջը՝ 771 մետր երկարությամբ: Շինարարությունն ավարտված է 68%-ով: Մինչև 2026 թվականի վերջը կավարտվի մինչև պետական ​​սահման տանող երկաթուղու շինարարությունը», - նշել է Աբբասլին:

Նրա խոսքով՝ մանրակրկիտ նախագծի պատրաստումից հետո 42 կիլոմետրանոց հատվածը կարող է ավարտվել 2-2,5 տարվա ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular