ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացված տեսախցիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:

Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Շերամի փողոցի տներից մեկում, ժամը 11.30-ին ձերբակալվել ու տեղափոխվել բաժին: Տղամարդը ներկայացրել է գողացված տեսախցիկն` իր պարագաներով:

Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular