ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կրիստալ շամպայն

ՖՈՏՈ

Cristal շամպայնի պատմությունը տասնութերորդ դարից է սկիզբ առնում։ Գինեգործարանը սկզբում պատկանել է ֆրանսիացի արիստոկրատների, իսկ նրանց մահից հետո ընտանեկան բիզնեսը ժառանգել է Լուի Ռոդերը, ով ալկոհոլային խմիչքներ արտադրել է արտահանման համար։ 1896 թվականին Cristal շամպայնը հայտնվել է Ռուսաստանի ցար Ալեքսանդր I-ի սեղանին, և ցարը դարձրեց Լուի Ռոդերեի գինեգործարանը պաշտոնական մատակարար ֆրանսիական գինիների համար թագավորական սեղանին։ Ռուս ազնվականների համար գինին շշալցվում էր թափանցիկ բյուրեղապակյա շշերի մեջ, իսկ լավագույն բերքահավաքներից պատրաստված գինիները պահվում էին հատուկ բյուրեղապակյա նկուղներում։ Այսպես Cristal-ը դարձել է ռուսական թագավորական խնջույքների մշտական մատակարար։

Cristal շամպայնի համը համատեղում է վանիլի, մեղրի, մրգերի և նշի նոտաները և պատրաստվում է Շարդոնե և Պինո Նուար խաղողի խառնուրդից։ Խմիչքը հասունանում է մառաններում 7-10 տարի, իսկ վաճառքի համար փաթաթվում է նարնջագույն թղթով՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար։ Louis Roederer գինեգործարանը արտադրում է վինտաժային խմիչքներ (Blanc de Blancs, Brut Vintage, Rosé Vintage) և ոչ վինտաժային cuvée–ներ (Extra Dry, Brut Premier, Carte Blanche)։

Այսօր Louis Roederer գինեգործարանը Ֆրանսիայում քիչ թվով ընտանեկան գործարաններից մեկն է, որտեղ պահպանվում են ընտանեկան ավանդույթները և միաժամանակ իրականացվում նորարարություններ։ Cristal շամպայնը համարվում է բոհեմականների և հաջողակ անհատների խմիչք, մասամբ շնորհիվ հմուտ գովազդային արշավների։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular