ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կարող է պատմել մարդու քրտինքը նրա առողջական վիճակի մասին

ՖՈՏՈ

Քրտինքն օրգանիզմի բնական հովացնող հեղուկն է, ուստի այն շատ մեծ նշանակություն ունի: Առհասարակ՝ քրտիքը հոտ չունի և իրականում շատ ավելի մաքուր է, քան որոշ վայրերում հոսող խմելու ջուրը, սակայն մարմնի վրա գտնվող բակտերիաներին խառնվելու դեպքում այն սկսում է տհաճ հոտ արձակել:

 

Այնուհանդերձ՝ մարդիկ քրտնում են ոչ միայն շոգից և լինում են դեպքեր, երբ քրտիքը դառնում է առողջական լուրջ խնդիրների ախտանշան:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական այն խնդիրները, որոնց մասին կարող է վկայել առատ քրտնարտադրությունը:

 

Հոգեկան առողջություն

 

Գիտնականներն անց են կացրել մի գիտափորձ, որի շրջանակներում խնդրել են 36 կնոջ թեստավորել 12 տղամարդու քրտինքի հոտը: Ընդ որում՝ տղամարդկաց մի մասը դիտել է ուրախ տեսանյութեր, իսկ մյուս մասը՝ սարսափազդու: Կանանց մեծամասնությունը ժպտում էր ուրախ տեսանյութեր դիտած տղամարդկանց քրտինքի հոտը թեստավորելիս, սակայն ոչ մեկին դուր չի եկել մյուս խմբի տղամարդկանց քրտինքի հոտը:

 

Տագնապի մակարդակը

 

Սթրեսի դեպքում քրտիքն արտազատվում է ապոկրին գեղձերից: Այս դեպքերում այն լինում է ճարպի և սպիտակուցների խառնուրդ և արտազատվում է մաշկի այն հատվածներում, որտեղ կան մեծ քանակությամբ տհաճ հոտ առաջացնող բակտերիաներ: Երբ մարմինը տաքանում է քրտինքն արտազատվում է էկրին գեղձերից և չի ունենում սուր հոտ:

 

Հղիություն

 

Հորմոնալ փոփոխությունները կարող են ստիպել հղի կնոջ էնդոկրին համակարգին օրվա ցանկացած ժամին քրտինք արտադրել: Սա պայմանավորված է նրանով, որ հորմոնները ստիպում են օրգանիզմին մտածել, թե այն հովանալու կարիք ունի, մինչդեռ իրականում դա այդպես չէ:

 

Դաշտանադադար

 

Նախադաշտանադադարի և դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ հաճախ առաջանում են մակընթացություններ, որոնք ուղեկցվում են առատ քրտնարտադրությամբ, քանի որ ներզատական համակարգը փորձում է հովացնել մարմինը:

 

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ

 

Երբ մարդու արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է, որպես նախազգուշացնող ախտանշան կարող է հակարծակի առատ քրտնարտադրություն նկատվել: Այս դեպքում սովորաբար քրտինքն արտազատվում է վարսերի և պարանոցի ետին հատվածում:

 

Օրգանիզմի արձագանքն ընդունած դեղամիջոցներին

 

Որոշ հակաբիոտիկներ, հոգեմետ դեղեր, ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, բերանի խոռոչի չորության դեմ պայքարող դեղեր ու հավելումներ կարող են առաջացնել առատ քրտնարտադրություն: Այս դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ չափաբաժինը նվազեցնելու կամ նշանակված դեղամիջոցը մեկ ուրիշով փոխարինելու համար:

 

Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ

 

Վահանաձև գեղձի դիսֆունկցիան առաջացնում է հորմոնալ փոփոխություններ, որոնք էլ նպաստում են առատ քրտնարտադրությանը: Սովորաբար քրտնարտադրությունը նվազում է, երբ վահանագեղձի գերակտիվությունը բուժվում է դեղորայքի կամ վիրահատության միջոցով:

 

Լիմֆոմա

 

Ավշային հանգույցների քաղցկեղը նույնպես կարող է նպաստել առատ քրտնարտադրությանը:  Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչով է պայմանավորված օրգանիզմի նման ռեակցիան, սակայն ենթադրվում է, որ սա օրգանիզմի պատասխանն է լիմֆոմայի մյուս ախտանշաններին (օրինակ՝ բարձր ջերմությանը):

 

Ավելորդ քաշ

 

Ավելորդ քաշը ստիպում է մարմնին ավելի մեծ ջանքեր գործադրել և քրտնել նույնիսկ ամենօրյա գործերն ու վարժությունները կատարելիս:

 

Բնական միջոցներ՝ առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

 

Առատ քրտնարտադրությունը նվազեցնելու համար կարելի է ընդունել խնձորի քացախի (1 թ.գ.) և բնական քացախի (2 թ.գ.) խառնուրդ: Այս խառնուրդը հարկավոր է ընդունել ուտելուց կես ժամ առաջ կամ հետո, կամ էլ դատարկ ստամոքսին:

 

Բացի այդ, թևատակերի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կարելի է այդ հատվածում կատոֆիլի շերտեր դնել կամ եգիպտացորենի օսլայի և կերակրի սոդայի խառնուրդ քսել:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular