ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդության էլիքսիր. համեղ խառնուրդ, որը կօգնի շատ ավելի երիտասարդ տեսք ձեռք բերել

ՖՈՏՈ

Երիտասարդության էլիքսիրի մասին շատերն են երազում, մինչդեռ այն վաղուց արդեն հայտնաբերված է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի յուրահատուկ բաղադրատոմս, որը կօգնի կարճ ժամանակում վերադարձնել երիտասարդությունը: Այս միջոցը պարբերաբար օգտագործելը թույլ կտա ձեռք բերել մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք:

 

Այս համեղ խառնուրդը հարկավոր է օգտագործել տարեկան երկու անգամ (2 կուրս): Սովորաբար այն օգտագործում են մարտին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այն ոչ միայն երիտասարդացում ու թարմացնում է, այլև տոնուս ու էներգիա է հաղորդում և բարձրացնում է մարդու աշխատունակությունը:

 

Հարկ է հիշել, որ երիտասարդացնող այս էլիքսիրի ընդունման մեկ կուրսը տևում է այնքան, որքան կբավականացնի ստորև ներկայացված բաղադրատոմսով պատրաստված խառնուրդը: Կուրսը կարելի է կրկնել միայն կես տարի անց, իսկ երկու կուրսերի միջև եղած ժամանակահատվածում խորհուրդ է տրվում օրական գոնե մեկ անգամ կոճապղպեղով թեյ խմել:

 

Երիտասարդացնող խառնուրդի բաղադրությունը.

 

·         100 մլ կիտրոնի հյութ,

 

 

·         200 գրամ մեղր,

 

·         50 մլ բուսայուղ:

 

Օգտագործման եղանակը.

 

Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել և ստացված խառնուրդն օգտագործել օրական երեք անգամ մեկական թեյի գդալ: Խառնուրդը հարկավոր է ընդունել դատարկ ստամոքսին՝ ուտելուց 15-20 րոպե առաջ:

 

Ստացված խառնուրդն ամբողջությամբ ընդունելուց հետո հարկավոր է մոտ 6 ամիս տևողությամբ դադար անել և այդ ընթացքում կոճապղպեղով թեյ խմել:

 

Կոճապղպեղով թեյը պատրաստելու համար պարզապես հարկավոր է կես թեյի գդալ քերած կոճապղպեղին ավելացնել 200 գրամ եռման ջուր և մի փոքր կիտրոն: Թեյը կարելի է խմել առանց որևէ հավելման, սակայն կարելի է նաև խմել չորամրգերով կամ մարմելադով: Սակայն հարկ է հիշել, որ այս թեյը ոչ մի դեպքում չի կարելի քաղցրացնել շաքարավազով: ժամանակի ընթացքում կոճապղպեղի չափաբաժինը կարելի է ավելացնել (1 թ.գ.):

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular