Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ ՆԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները բացահայտվել է 163 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել է.
- 70 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
- 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
- 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
- 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
- 6 դեպք՝ խարդախության.
- 5-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու,
- 4 դեպք՝ հոգեկան ներգործունեության.
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.
- 2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
- 1 դեպք՝ սպանության փորձի:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։