ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության թիրախում լրագրողներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները քարոզչական նոր հարձակումներ են պատրաստում ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլ նաև ընդդիմադիր լրագրողների դեմ։ Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Փաշինյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին, մասնավորապես ԱԱԾ-ին, գտնել կոմպրոմատներ հայտնի լրագրողների նկատմամբ, վարկաբեկել և մեկուսացնել նրանց։ Միաժամանակ փաշինյանական իշխանությունը փորձում է մաքրել մամուլի դաշտը տարբեր ընդդիմադիր ԶԼՄ-ներից՝ թափանցիկության և ֆինանսավորման աղբյուրների բացահայտման պատրվակով զրկելով դրանք ֆինանսավորման աղբյուրներից, արգելելով գործարարներին ու ընկերություններին գովազդ տրամադրել այդ լրատվամիջոցներին։ Մեկ այլ թիրախ է Հանրային հեռուստաընկերությունը։

Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, հանձնարարել է լրատվական ծառայությանը և անձամբ Պետրոս Ղազարյանին եթեր չկանչել ընդդիմադիր գործիչներին, իսկ կանչել միայն այնպիսի անձանց, որոնք չափազանց կոշտ չեն իրենց գնահատականներում։ Հանրային հեռուստաընկերությունը միշտ էլ եղել է թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների վերահսկողության ներքո, իսկ գրաքննությունը այնտեղ արդեն դարձել է արդյունաբերական մակարդակի վրա։ Այսպիսով, Հանրայինում ազատ խոսքի որևէ դրսևորում հիմա պարզապես բացառվում է։

Արդյունքում, հասարակության և ընդդիմադիր գործիչների մի մասը արդարացիորեն դժգոհ է, որ Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։

Շողեր Ասլանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular