ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյան ցուցանիշներ, որոնք կպատմեն ամեն ինչ մարդու առողջության մասին

ՖՈՏՈ

Med.Tert.am/Արյան անալիզ մարդիկ հանձնում են գրեթե յուրաքանչյուր հիվանդության դեպքում: Արյան ընդհանուր անալիզի համար արյունը վերցնում են կամ երակներից կամ մատից: Արյան 1-ին  անալիզը կարող եք հանձնել  նաև ոչ քաղցած վիճակում, սակայն   արյան ընդհանուր անալիզի դեպքում, հարկավոր է  հանձնել քաղցած վիճակում:

 

Նման պահանջի պատճառը շատ պարզ է. ցանկացած  տեսակի սնունդ փոխում է արյան մեջ շաքարի մակարդակն ու այդ դեպքում արդյունքն օբյեկտիվ չի լինում: Արյան անալիզ ցանկալի է հանձնել որոշակի ժամանակ հանգստանալուց հետո(այդ պատճառով առավել հաճախ մարդիկ անալիզ հանձնելու են գնում առավոտյան):


Յուրաքանչյուր գրագետ բժիշկ ուշադրություն է դարձնում  հիվանդի և սեռի և ֆիզիկական վիճակի վրա, քանի որ, օրինակ կանանց մոտ, դաշտանային ցիկլի ընթացքում, բարձրանում է էրիթրոցիտների նստեցման  արագությունն ու նվազում է թրոմբոցիտների քանակությունը:

 
Արյան ընդհանուր անալիզի ցուցանիշները

 

1. Հեմոգլոբին (Hb)

 

Սա արյան պիգմենտ է, որն առկա է էրիթրոցիտներում, որի հիմնական ֆունկցիան թոքերից  հյուսվածքներ թթվածնի մատակարարումն ու  օրգանիզմից СО2 գազերի  դուրս բերումն է: Տղամարդու համար նորմալ ցուցանիշը կազմում են 130-160 գ/լ, իսկ կանանց համար՝ 120-140 գ/լ: Եթե հեմոգլոբինը ցածր է,  ապա դա կարող է վկայել անեմիայի,  արյան կորստի կամ թաքնված  ներքին արնահոսության մասին: Բարձր հեմոգլոբինը, որպես կանոն, նկատվում է արյան հիվանդությունների ու սրտային անբավարարության որոշ տեսակների դեպքում:


2.էրիթրոցիտներ


Դրանք արյան կարմիր գնդիկներ են, որոնք պարունակում են հեմոգլոբին: Վերջինի նորմալ ցուցանիշը  տղամարդկանց մոտ կազմում է - 4.0–5.1 x1012   իսկ կանանց մոտ՝ 3.7-4.7x1012: էրիթրոցիտների քանակության ավելացում առողջ մարդկանց մոտ կարող է նկատվել  լեռներ բարձրանալիս, ինչպես նաև սրտի արատների, բրոնխների հիվանդության, թոքերի, երիկամների ու լյարդի հիվանդությունների դեպքում: Երբեմն դա կարող է   նաև վկայել օրգանիզմում ստերոիդային  հորմունների ավելցուկի մասին: էրիթրոցիտների դեֆիցիտը վկայում է սակավարյունության մասին, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ուժեղ արնահոսությունից, քրոնիկ բորբոքային պրոցեսներից: Երբեմն էլ կարող է հանդիպել հղիության ուշ փուլում:

 

3. Լեկյոցիտներ

Արյան սպիտակ կորիզավոր բջիջներ: Նրանք արտադրվում են ոսկրածուծում ու ավշային գեղձերում և պաշտպանում են օրգանիզմն արտաքին ազդեցություններից: Բոլորի համար նորման համարվում է  4,0-9.0x109:  Լեյկոցիտների քանակության աճը վկայում է օրգանիզմում ինֆեկցիաների ու բորբոքային պրոցեսների առկայության մասին: Այդ մակարդակը կարող է արյան մեջ բարձրանալ տարբեր պատճառներով՝ ֆիզիկական լարվածության, սթրեսի և անգամ հղիության դեպքում: Պատահում է անգամ, որ լեյկոցիտոզը կապված է լինում հետևյալ  հիվանդություններ հետ՝


·       բակտերիալ ինֆեկցիաներ

·       բորբոքային պրոցեսներ

·       ալերգիկ ռեակցիաներ

 

Ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցների ու սրտային մի շարք դեղամիջոցների ընդունմաբ : Իսկ ահա լեյկոպենիան (լեյկոցիտների դեֆիցիտ) կարող է վկայել վիրուսային ինֆեկցիայի մասին(օրինակ գրիպի դեպքում):

 

4. Թրոմբոցիտներ


Դրանք բջիջներ են, որոնք ապահովում են արյան մակարդելիությունն ու մասնակցում են թրոմբների ձևավորմանը: Նորմալ քանակությունը կազմում է 
180-320x109 %/լ: Եթե նրանք նորմայի սահմանից ավել են լինում, ապա  դա կարող է վկայել տուբերկուլյոզի, խոցային կոլիտի, լյարդի ցիռոզի մասին: Նրանց քանակությունը բարձրանում է նաև վիրահատությունից հետո ու հորմոնալ դեղամիջոցների ընդունման դեպքում:

 

Թրոմբոցիտների մակարդակի իջեցումը նկատվում է ալկհոլի ազդեցության, ծանր մետաղներով թունավորվելու, արյան հիվանդությունների, երիկամային անբավարարության,  լյարդի ու փայծաղի հիվանդությունների ու հորմոնալ  խանգարումների, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ազդեցության դեպքում:

 

5. Էրիթրոցիտների նստվածքի արագությունը(СОЭ)

 

 Դա Էրիթրոցիտների  նստվածքի արագությունն է, որը հանդիսանում է հիվանդության ընթացքի ցուցանիշը: Սովորաբար Էրիթրոցիտների նստվածքի արագությունը բարձրանում է հիվանդության 2-4 օրերի ընթացքում, իսկ գագաթնակետին հասնում է կազդուրման շրջանում:


Տղամարդկանց համար նորման  կազմում է 2-10 մմ/ժ, իսկ կանաց համար՝ 2-15մմ/ժ: Ցուցանիշների բարձրացում նկատվում է ինֆեկցիաների, բորբոքումների, անեմիայի, երիկամների հիվանդությունների, հորմոնալ խանգարումների,  վնասվածքների ու վիրահատությունից հետո շոկի ժամանակ, հղիության շրջանում, ծննդաբերությունից հետո, ամսեկանների ժամանակ: Ցուցանիշների նվազում նկատվում է  արյան վատ շրջանառության ու անաֆիլակտիկ շոկի դեպքում

 

6. Գլյուկոզա

Առողջ օրգանիզմում գլյուկոզայի կոնցենտրացիան պետք է կազմի 3,5–6,5 մմոլ / լիտր: Գլյուկոզայի մակարդակի նվազումը վկայում է ոչ բավարար ու անկանոն սնվելու, հորմոնալ հիվանդությունների ու  շաքարային դիաբետի բարձրացման մասին:

 

7. Ընդհանուր սպիտակուց

 

Վերջինիս նորման համարվում է 60–80 գրամ / լիտր: Այն նվազում է հիմնականում լյարդի, երիկամների վատ աշխատանքի ու թերսնման ժամանակ:   Դա հատկապես հանդիպում է խիստ դիետաներից հետո:

 

8. Ընդհանուր բիլիռուբին

 


Բիլիռուբինը  պետք է 20.5 մմոլ / լիտրից բարձր չլինի: Այն հանդիսանում է լյարդի աշխատանքի ցուցիչ, որը  բարձրանում է հիմնականում հեպատիտի, լեղաքարային հիվանդությունների ու էրիթրոցիտների քայքայման դեպքում:

 

9. Կրեատինին


Կրեատինինը պատասխանատու է երիկամների համար: Նրա նորմալ կոնցենտրացիան 0,18  մմոլ / լիտրն է: Վերջինիս նորմայի բարձրացումը վկայում է երիկամային անբավարարության մասին, իսկ եթե այն չի կարգավորվում, ապա դա նշանակում է, որ հարկավոր է բարձրացնել իմունիտետը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular