ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը 35 տարեկան է, իսկ նրա դուստրը՝ «90». Այս պատմությունը հուզել է բոլորին (ֆոտո)

ՖՈՏՈ
Մագալի Գոնսալես Սիերրան բնակվում է Կոլումբիայում։ Նրան դուր են գալիս պարերը, երաժշտությունը, վարդագույնը և կոսմետիկան։ Բայց մնացած հարցերում աղջիկը շատ է տարբերվում իր հասակակիցներից։ 
 
Մագալին ընդամենը 15 տարեկան է, բայց ունի 90 տարեկանի տեսք։ 
 
Գենետիկ հիվանդությունը նրան փակել է տարեց կնոջ մարմնում։ Նա չի կարողանում ինքնուրույն շարժվել՝ ամեն օր կորցնելով քաշ և պատվելով կնճիռներով։ Երեխաները, ովքեր ծնվում են նման հիվանդությամբ, ունեն բոլորովին նորմալ տեսք։ Այդ պահին դժվար է ասել, որ իրենք առողջական խնդիրներ ունեն։ 
 
Հիվանդությունը տեսանելի է դառնում 19-23 ամիս հետո։ Եվ երեխան սկսում է ծերանալ։ Նման երեխաները հաճախ մահանում են սրտի կամ ուղեղի կաթվածից։  Եվ շատ հազվադեպ են ապրում մինչև 13 տարեկանը։ 
 
Բայց Մագլին սահմանել է ռեկորդ՝ նա նշել է իր 15-ամյակը։ Երեխայի մայրը՝ Սոֆիան պատմում էր, որ իր դուստրը երազում էր ապրել մինչև 15 տարեկան, քանի որ Կոլումբիայում դա չափահասության տարիքն է։ Մագլին ամբողջ սրտով ցանկանում էր, որ լինի տոն, պարեն մարդիկ և ինքն էլ բոլորի հետ միասին ուրախանա։ Բացի այդ նա ցանկանում էր, որ լինեն շատ փուչիկներ։ 
Աղջկա երազանքը իրականացավ։  Ծննդյան տոնին իր մոտ էին եկել բոլոր ընկերներ ու ծանոթները, որպեսզի այդ օրն անմոռանալի դարձնեն։ Մագլիին նվերներ էին տալիս և ցուցադրում պատրաստված անակնկալները։ 
 
Նայեք աղջկա ծնողներին և կտեսնեք, որքան են նրանք սիրում իրենց դստերը և որքան երջանիկ են։ 
 

2

 

3

 

4

 

678

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular