ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր է՝ ինտենսիվ քննարկվում է տեղեկությունը, որ ՀԷՑ-ը դեռևս հունիսին՝ մինչև Սամվել Կարապետյանի կալանավորումը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ընկերության խնայողությունների հաշվին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկով: ՀԾԿՀ-ն մերժել է այս առաջարկը:

Երեկ հայտարարվեց, որ այսօր էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունը պնդում է՝ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: Բնականաբար, ՀԾԿՀ-ն, որը գոնե օրենսդրությամբ պետք է որ անկախ մարմին լինի, էլի համաձայն չէ, իսկ այդ կառույցի նախագահի երեկվա հայտարարություն-պարզաբանումն ուղղակի նպատակ ուներ «բարդ» նախադասություններով «լղոզել» իրավիճակը: Դժվար է հիշել որևէ այլ դեպք, երբ առաջարկ է ներկայացվում սակագին իջեցնելու, իսկ ՀԾԿՀ-ն դեմ է լինում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա պատահական չէ, ինչի մասին, ի դեպ, երեկ ակնարկեց նաև ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են Սամվել Կարապետյանի հաշվին նախընտրական փուլում լավություն «ծախել» մեր հանրության վրա: Այսինքն, նրանք առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով ցանկանում են լիցենզիայից զրկել ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին նույն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին իջեցնել սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ դարձնել փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Դրանից մոտ վեց ամիս անց՝ օգոստոսի վերջերին, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular