Ինչպես ՆԱՏՕ-ն կպատասխանի Ռուսաստանին․ քաղաքագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի քաղաքագետ Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ ռուս զինվորականները շարունակում են հարձակումը զարգացնել Ուկրաինայում հատուկ գործողության գոտում:
Վերջինս ենթադրել է, որ Արևմուտքը Ռուսաստանի հարձակմանը կպատասխանի միայն հակամարտության ձգձգմամբ։ Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն փորձարկել են Մոսկվային հակազդելու տարբեր մեթոդներ։ Բացի այդ, քաղաքական գործիչները հասկանում են, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը նույնպես չի փոխի իրավիճակը ռազմի դաշտում:
«Եթե դուք մնում եք պայքարի մեջ, և նույնիսկ պարտվելով փորձում եք ձգձգել այդ պայքարը։ Ապա դա նշանակում է, որ Ուկրաինան ավելի շատ տարածքներ կկորցնի հօգուտ ռուսների», - նշել է քաղաքագետը։