Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է ՔՊ–ի բարեգործական միջոցառման մասին նյութերը․ «Sputnik Արմենիա»
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։