Սրբուհի Գալյանը՝ համաներում հայտարարելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Համաներում իրականացնելու որոշում չունենք»,- ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է համաներում, թե՞ ոչ։
Ըստ նրա, յուրաքնաչյուր ազատազրկված անձի նկատմամբ պետությունը պետք է անհատական մոտեցում դրսևորի, ոչ թե ինչ որ պահի որոշի, որ պետք է x, y, z կատեգորիայի անձանց ազատ արձակել, այլ պետք է որոշի արզատ արձակել նրանց, ովքեր անցել են վերասոցիոլականացման ինչ-որ ճանապարհ։