ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի ազատման պատմություն. սեփական երեխաներին վերածել «գործ տվողների»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական համալսարանի դասախոսին ազատել են աշխատանքից: Սահակ Մանուկյանը իր էջում գրել է, որ իրենից անկախ պատճառներով այլևս չի կարող դասավանդել ԵՊՀ-ում:

«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից», - նշել է դասախոսը: Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր անձանցից մեկն է:

Մանավազյանի առաջին կուրսեցի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել մորը, ինչից հետո էլ ռեկտորի միջոցով ազատել են դասախոսին: Ազատումը, իհարկե, ապօրինի է, այստեղ որևէ կասկած լինել չի կարող, և Աշխատանքային օրենսգրքով դասախոսը կարող է դատի տալ Պետական համալսարանի ռեկտորին:

Բայց մտահոգիչն այն է, որ գործող իշխանությունները, պարզ ասած, հետապնդում են ցանկացած խոսք, որը հաճո չէ իրենց քիմքին, նաև իրենց անչափահաս կամ նոր-նոր չափահաս կյանք մուտք գործող երեխաներին վերածում են սովորական «գործ տվողների», որոնք չեն խորշում տեսագրել կամ լուսանկարել իրենց դասախոսներին և վերջիններիս համար խնդիրներ հարուցել:

Իհարկե, փաշինյանական իշխանությունը երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ մեկը մյուսին հետևելու, տեսագրելու, կոմպրոմատներ հավաքելու առումով այլևս բարոյական արգելակներ չկան գործող իշխանության և նրանց աջակիցների համար, բայց համընդհանուր այս դեգրադացիան և ատելության մթնոլորտը ի վերջո պայթելու է և պայթելու է հենց փաշինյանական իշխանության գլխին:

Մարինե Աբովյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular