ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․   Պարզվում է՝ ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետ պետք է ընտրենք, բազում ՔՊ-ականներ ինքնառաջադրվել են. Գեւորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ: Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն երկու հոգի է առաջադրվել՝ Գեւորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է՝ Փաշինյանից հետո։ Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները, որպես կանոն, գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular