ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան պատրաստվում է զnրքեր տեղակայել Ուկրաինայում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով, պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում Կիևի ռեժիմին աջակցելու համար, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն՝ ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ։

ՌԴ ԱՀԾ-ն նախկինում հաղորդել էր, որ Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին: Որպես քաղաքական գործիչ ձախողվելով և երկիրը երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հույսը կորցնելով՝ նա չի կորցնում՝ պատմության մեջ որպես ռազմական առաջնորդ մտնելու հույսը:

«Նրա հանձնարարությամբ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում Կիևի ռեժիմին օգնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular