ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է ձեր երեխան ստում

ՖՈՏՈ

Եթե ձեզ թվում է, որ այս հոդվածը ձեզ չի վերաբերում, քանի որ ձեր երեխան դեռ փոքր է, դպրոց չի հաճախում, ապա դուք, չարաչար, սխալվում եք: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները սկսում են ստել  այն պահից, երբ կարողանում են գիտակցված մտածել:

Երբեք մի՛ փորձեք մեղադրել ձեզ: Դա բնականոն երևույթ է, որը բնորոշ է յուրաքանչյուր փոքրիկի: Սակայն շատ կարևոր է պարզել ստելու պատճառը: Հիշե՛ք, որ երեխան երբեք առանց պատճառի չի ստում:

Ստորև ներկայացնենք այն հիմնական պատճառները, որոնք կարող են դրդել երեխային սուտ խոսել:

Ինքնահաստատվելու ցանկություն. ստելով՝ երեխան փորձում է ուշադրություն գրավել: Շատ հաճախ դա կարող է լինել ցածր ինքնագնահատականի արդյունք:

Վախ. ձեր փոքրիկը վախենում է ճիշտն ասելուց, քանի որ համոզված է , որ դա ձեզ չի բավարարի: Մի՛ իդեալականացրեք ձեր երեխայի վարքը և ընդունե՛ք ձեր երեխային այնպիսին, ինչպիսին որ նա կա:

Մեղքի զգացում.  երեխան կարող է կատարվածի համար պատասխանատվություն ստանձնել այն դեպքում, երբ կատարվածի մեջ մեղավորություն չունի: Դրա հիմնական խնդիրն ընտանիքում անբարենպաստ հոգեբանական մթնոլորտի առկայությունն է:

Ծնողի համար երբեմն շատ դժվար է հասկանալ, թե որտեղ է վերջանում երեխայի երևակայությունը և սկսվում սուտը: Հիշե՛ք, սուտը՝ մոտիվացված, նպատակային մտավոր գործընթաց է, իսկ երևակայությունը՝ ցանկություն, որը երեխան փորձում է արտահայտել: 

Ազնիվ և ուշադիր եղե՛ք ձեր երեխաների նկատմամբ: Այդ դեպքում անգամ ստի աննշան դրսևորումներն ինքնստինքյան կվերանան: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular