ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալիտետը դեմ է, բայց ռիսկ չեն անում ձայն հանել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․   ՔՊ-ի նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ, բուռն քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբում։

Մեր տեղեկություններով, ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։

Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել, եւ պատերազմ էլ չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով, համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։

Սակայն իշխանությունն անդրդվելի է` մասնագետների տեսակետներն արհամարհվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին: Իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular