ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան պատրաստ է Թրամփի և Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի իշխանությունները տեղեկություններ չունեն այն մասին, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հանդիպումը տեղի կունենա միջկորեական սահմանին, սակայն պատրաստ են նման զարգացման։

«Իմ տեղեկատվությունը շատ չի տարբերվում այն ​​​​բանից, ինչ արդեն գիտեք։ Մենք նույնպես տեսել ենք միայն նախագահ Թրամփի խոսքերի մասին հաղորդագրությունները։ Բայց ամեն դեպքում, պատրաստ ենք», -ասել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Սեուլը ուշադիր հետևում է գագաթնաժողովի հնարավորությանը, բայց տեղեկություններ չունի հանդիպման նախապատրաստման վերաբերյալ։

Հոկտեմբերի 29-30-ը Թրամփը կայցելի Կորեայի Հանրապետություն, որտեղ տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության միջոցառումները: Ամերիկացի նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular