ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3 տարի անց եղավ հրաշք». Գայանե Փայտյանը 43 տարեկանում մայրանալու և դուստրերի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը զույգ աղջիկ է ունեցել։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել այսօր` հունիսի 15–ին, Էրեբունի բժշկական կենտրոնում։ Ծնողներն աղջիկներից մեկին տվել են Էվա, մյուսին` Էլլա անունը։ Մայրանալուց հետո Գայանեն առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life–ին և պատմել, որ փոքրիկների անվան ընտրությունը ինքն ու ամուսինը` Էդուարդը, համատեղ են արել։

 

Գայանեից տեղեկացանք, որ քիչ էր մնում փոքրիկները տարբեր օրեր ծնվեին. մեկը լույս աշխարհ է եկել ուղիղ 00։00–ին, մյուսը` 00։03 րոպեին։ «Դեռ փոքրիկներին չեն բերել ինձ մոտ։ Միայն գիշերն եմ տեսել երեխաներիս։ Այսպիսի զգացողություն երբեք չեմ ապրել։ Մի քանի ժամվա ընթացքում կյանքս շատ փոխվեց»,– ասաց երջանիկ մայրիկը։

 

Ըստ նրա` աղջիկները բացարձակ նման չեն միմյանց։ «Մեկը սևուկ է, մյուսը` սպիտակամորթ։ Իրար նման չեն, և դա բնական էր, որովհետև իրենք տարբեր պարկերում էին զարգանում։ Դեռ չենք կողմնորոշվում` ում են ավելի նման։ Կարծես թե, մեկը ինձ, մյուսը` ամուսնուս»,– նկատեց Գայանեն։

 

շ

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular