ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Վարդան Ղուկասյանին` Նիկոլ Փաշինյանին «միապետ» անվանելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցներից մեկում «միապետ» անվանելու համար։ Այս մասին Euromedia24-ին հայտնել է նրա պաշտպան Հովհաննես Ղարքաքեշիշյանը՝ նշելով, որ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին՝ իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ։

Ղարաքեշիշյանը նշել է, որ դեռ չի ծանոթացել մեղադրանքի մանրամասներին և պարզ չէ, թե հարցազրույցի որ հատվածում են իրավապահները տեսել իշխանության զավթման կոչ։

Նրա խոսքով՝ սա խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսով պարզ է դառնում, որ քաղաքական արտահայտությունները սկսել են դառնալ դատապարտելի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular