ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ Բադալյանը կանխատեսել է խիստ բռնաճնշումներ Հայաստանում ընտրություններից առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խիստ բռնաճնշումներ են հնարավոր Հայաստանում առաջիկա ութ ամիսների ընթացքում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այդ կանխատեսումը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում արել է «Ազատագրում» շարժման առաջնորդ և «Եվրասիա» ՀԿ խորհրդի անդամ Միքայել Բադալյանը, գրում է Smotrim.ru–ն։

Փորձագետը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև ներկայումս խնդիր է դրված «վերարտադրել իր իշխանությունը ցանկացած հնարավոր միջոցներով»։ «Եվ, ինչպես մենք կարող ենք տեսնել հիմա և համոզվել դրանում, նա ունի լիակատար քարտ-բլանշ Արևմուտքից, ինչը, իր հերթին, ճիշտ այնպիսին է, ինչպես Մոլդովայում էր, որտեղ մենք տեսանք անհավանական ընտրակեղծիքներ։ Ոչ ոք նույնիսկ հեռավոր կերպով չի կարող այդ ընտրությունները արդար անվանել, բայց Արևմուտքից որևէ դատապարտող մեկնաբանություն չլսվեց։ Նույնը տեղի է ունենում նաև Հայաստանում։ Եվ դա կշարունակվի հաջորդ ութ ամիսների ընթացքում։ Կլինեն ամենադաժան բռնաճնշումներ», - ասել է Բադալյանը։

«Ազատագրում» շարժման առաջնորդը նաև կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների ֆոնին ստեղծված իրավիճակը հակառակ ազդեցություն կունենա, քանի որ ժողովուրդը «հոգնել է այն ամեն ինչից, ինչ կատարվում է»։

Հիշեցնենք, որ վերջերս Շիրակի մարզի Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է ձերբակալվել` կաշառք ստանալու մեղադրանքով։ Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի սկզբին Փաշինյանը Ղուկասյանին մեղադրել էր կոռուպցիայի մեջ և Գյումրու քաղաքապետի ընտրությունը անվանել «թյուրիմացություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular