ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք խաբում են և բողոքում․ Յամալը «Էլ Կլասիկոյից» առաջ կոշտ քննադատության է ենթարկել «Ռեալին»

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ քննադատել է Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Ուղիղ հեռարձակման ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստին հարցրին, թե արդյոք մադրիդյան գրանդը նման է «Պորսինոսին», որը հանդես է գալիս իսպանական Մեդիա լիգայում։

«Այո, իհարկե։ Նրանք խաբում են և բողոքում»,-ասել է 18-ամյա ֆուտբոլիստը, որը ներկա էր մրցաշարի հեռարձակումներից մեկին։

Այնուհետև Յամալին հարցրին. «Ռեալը» խաբո՞ւմ է», որին նա ծիծաղելով պատասխանեց. «Կտեսնենք»։

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular