ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ քաղաքագետ. Հասարակության մեջ կա փոփոխության պահանջարկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքական վերլուծաբան և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը rt.com-ի հետ զրույցում ասել է, որ հայ հասարակությունում կա փոփոխության պահանջարկ։ «Եվ դրա համար կան երեք պատճառներ։ Առաջինը անհանգստության անընդհատ զգացումն է։ Երկրորդը տարբեր խմբերի միջև հասարակությունում առաջացող փոխադարձ ատելությունն է։ Երրորդը երկրի ամենօրյա նվաստացումն է», - նշել է rt.com–ի զրուցակիցը։

Նրա խոսքով քաղաքացիները հոգնել են «համարվել լուռ զանգված, որին կարելի է կերակրել ցանկացած անհեթեթությամբ»։ «Երբ մարդիկ ամեն օր անընդհատ ականատես են լինում անարդարության և նվաստացման, բնականաբար, բողոքի ցույցը տարբեր ձևեր է ընդունում։ Այսպիսով, սա լիովին բնական և հասկանալի սրվող գործընթաց է։ Երկիրը ապրում է սթրեսի մեջ, և այդպես է բավականին երկար ժամանակ։ Երկիրը չի կարող հավերժ ապրել սթրեսի մեջ։ Իսկ ի՞նչ է երկիրը։ Դա մարդիկ են։ Ներկայիս իրավիճակը (բողոքի ցույցերի հետ կապված) ցույց է տալիս, որ կա փոփոխության հստակ պահանջ», - բացատրել է Աբովյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Էջմիածնի տաճարի մոտ։


Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular