ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պարզապես կսպանենք այն մարդկանց, որոնք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր կներմուծեն մեր երկիր. Թրամփ

ԻՐԱՎՈՒՆՔ

Միացյալ Նահանգները կսպանի այն մարդկանց, ովքեր Վենեսուելայից թմրանյութեր են մաքսանենգ ճանապարհով ներմուծում երկիր,  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

Լրագրողի հարցին, թե արդյոք նա կխնդրի՞ Կոնգրեսի թույլտվությունը Վենեսուելայի դեմ պատերազմի համար, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ մենք անպայման պատերազմ հայտարարելու խնդրանքով ենք դիմելու: Ես կարծում եմ, որ մենք պարզապես սպանելու ենք այն մարդկանց, ովքեր թմրանյութեր են մաքսանենգ ճանապարհով ներմուծում մեր երկիր»:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը շատ դժգոհ է լատինաամերիկյան երկրից:

«Գիտեք, հաջորդը ցամաքն է», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը կեղծ է որակել The Wall Street Journal-ի նույն օրը հրապարակված հաղորդագրությունն այն մասին, որ ամերիկյան B-1 ռմբակոծիչները թռել են Վենեսուելայի սահմանի մոտ: Հրատարակությունը գրել է, որ թռիչքների հետևման տվյալները հաստատել են դա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբից ի վեր ամերիկյան ռազմանավերը բազմիցս հարվածել են միջազգային ջրերում գտնվող նավերին, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապված են վենեսուելական թմրավաճառական կարտելների հետ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարիբյան ավազանում նավերի վրա ԱՄՆ ռազմական հարձակումները անվանել է հարյուրավոր տարիների ընթացքում Լատինական Ամերիկայի համար ամենալուրջ սպառնալիքը, մինչդեռ պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը դա անվանել է չհայտարարված պատերազմ, որի արդյունքում մարդիկ մահապատժի են ենթարկվել՝ անկախ նրանից, թե նրանք թմրանյութերի առևտրով զբաղվողներ էին, թե ոչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular