ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունգարիան մտադիր է շրջանցել Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման վերաբերյալ ԵՄ արգելքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հունգարիան փորձելու է շրջանցել Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման վրա ԵՄ-ի կողմից սահմանված արգելքը և շարունակելու է պայքարել այս որոշման դեմ։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ։

«Ճիշտ է, որ որոշ ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կան։ Մենք աշխատում ենք այդ պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ», - ասել է վարչապետը «Կոշութ» ռադիոյի առավոտյան ծրագրում։

Նա հայտնել է, որ հարցը քննարկել է հունգարական «MOL» ընկերության ղեկավարության հետ, որն իր վերամշակման գործարաններում օգտագործում է ռուսական նավթ։

«Մենք շարունակում ենք պայքարը։ Այս պայքարը դեռ չի պարտվել», - վստահեցրել է Օրբանը՝ հավելելով, որ անհրաժեշտ կլինի լուրջ մանևր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular