ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխվել է կալանավորված անձի փախուստը քաղաքացիական հիվանդանոցից

ԻՐԱՎՈՒՆՔ

Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular