ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կանգ չի առնելու եկեղեցու դեմ պայքարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր գործողություններում Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնելու։ Երեկ նույնիսկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա սպառնալիքներ է տվել՝ հայտարարելով, որ իր կյանքը կդնի եկեղեցին «մաքրելու» համար։ Աղանդավորի համառությամբ Փաշինյանը պատրաստ է ընդհուպ բռնագրավել վանքեր և եկեղեցիներ, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել Հայ առաքելական եկեղեցուն։

Մեղադրելով հոգևորականներին խարդավանքների, ֆեյքերի խմբեր պահելու, բարոյական և իրավական նորմերը խախտելու մեջ, Փաշինյանն ընդհուպ հասել է այնտեղ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարգալույծ է հռչակել։ Հոգևորականներին մեղադրել է անբարոյականության մեջ, իսկ Կաթողիկոսի եղբորը՝ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, անվանել «КГБ»-ի գործակալ։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից որոշ հոգևորականների վիրավորանքների է ենթարկել՝ նրանց անվանելով «բոսյակ», «սեռական մոլագար», «գանձագող»։

Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունները միայն քաղաքական նպատակահարմարությամբ չեն սահմանափակվում։ Նա և իր թիմը, որի կազմում, ըստ տարբեր խոսակցությունների, առկա են բազմաթիվ աղանդավորներ, փորձում են առաջին հերթին խարխլել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, և դրա համար ոչնչի առջև կանգ չեն առնում։ Փաշինյանն էլ հաստատել է, որ պատրաստ է ամենազազրելի քայլերին ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։

Տաթև Բադալյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular