Քաղաքագետը գնահատել է Երևանում տեղի ունեցած հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքը ի պաշտպանություն Կարապետյանի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀազարավոր մարդիկ են մասնակցել Երևանում կայացած ձերբակալված գործարարի աջակցության հանրահավաքին։
Քաղաքագետ Կարինե Գևորգյանը tvzvezda.ru-ին բացատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ քաղաքականությունը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի նկատմամբ։ Նշենք, որ Սամվել Կարապետյանի աջակցության, հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքը Երևանում անցել է առանց միջադեպերի։ «Փաշինյանը բավականին կոշտ քաղաքականություն է վարում, և նա հաջողության է հասնում անվտանգության ուժերի աջակցության շնորհիվ», — նշել է նա։
Արևելագետի խոսքով՝ մինչև Հայաստանի ոստիկանությունն ու բանակը չանցնեն ցուցարարների կողմը, լիբերալ քաղաքականությունը քիչ հավանական է։ Գևորգյանը հավելել է, որ քաղաքում ցույցեր տեղի են ունեցել նաև նախկինում, բայց դրանք բավականաչափ մեծ չեն եղել փոփոխությունների վրա ազդելու համար։
Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ հանրահավաք էին կազմակերպել Երևանում՝ ի պաշտպանություն ձերբակալված Սամվել Կարապետյանի։ Ցուցարարները շարժվել էին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ պահվում է գործարարը։ Ցուցարարները Կարապետյանին և քահանաներին համարում են քաղբանտարկյալներ։ Ցույցի ժամանակ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում նկատվել է ոստիկանության մեծ ներկայություն։ Նկատվել են նաև խցանումներ։
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Երևանում հունիսի 18-ին՝ իշխանությունը տապալելու կոչեր անելու կասկածանքով։ Իսկ հուլիսի 3-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս ազգայնացնել նրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյան
www.1or.am