ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Microsoft-ը պատրաստվում է թողարկել նոր Xbox՝ հնարավոր գնի աճով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Microsoft ընկերությունը հաստատել է, որ սկսել է նոր սերնդի Xbox խաղային կոնսոլի մշակումը։ Ինչպես հայտնել է Xbox-ի նախագահ Սարա Բոնդը Mashable-ին տված հարցազրույցում, ապագա մոդելը լինելու է «պրեմիում, բարձրակարգ և մանրամասն ընտրված» սարք։

Բոնդը հերքել է լուրերը, թե ընկերությունը այլևս չի պատրաստվում թողարկել Xbox Series-ի ժառանգորդը։ Սակայն, ինչպես նշում է NotebookCheck-ը, հայտարարությունը միաժամանակ նրբորեն հուշում է գների բարձրացման մասին․ ներկայիս Xbox Series X-ի արժեքը կազմում է մոտ 650 դոլար, և նոր կոնսոլի գինը կարող է հասնել 1000 դոլարի կամ ավելին։

Սարա Բոնդը նաև ընդգծել է, որ Microsoft-ի ռազմավարությունն այժմ ուղղված է խաղերի հասանելիությանը բոլոր հարթակներում՝ օրինակ բերելով Call of DutyMinecraftFortnite և Roblox խաղերը։ Ինսայդերների տվյալներով՝ նոր սերնդի Xbox և PlayStation կոնսոլները կթողարկվեն 2027 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular