ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. պատմության այս օրը (21 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մեծ Բրիտանիա՝ Խնձորի օր, Լաոս՝ Լիալուսնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1848 - ծնվել է մտավորական, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Արմենական կազմակերպության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանը։
1863 - ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը (Զապէլ Խանճեան)։
1902 - ծնվել է հայ խորհրդային վիրաբույժ Կարո Հովնաթանյանը։
1941 - ծնվել է բանաստեղծ Վազգեն Առաքելյանը։
1960 - ծնվել է ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Իսրայել Հակոբկոխյանը։
1964 - վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։
1978 - վախճանվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը։
1980 - ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը։
1985 - վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ Արշալույս Արշարունին։
1991 - ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Սպիտակ արջը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ։
1993 - աշխարհի շախմատի առաջնությունում Գարրի Կասպարովը պարտության է մատնել Նայջլ Շորթին։
2007 - Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։
2008 - «Հայկական ջազ-70»-ի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտ Ալ Ջերոն եզակի համերգով հանդես է եկել Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
2009 - Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին։
2019 - ձերբակալվել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
2021 - վախճանվել է ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

63 թ․ մ․թ․ա․ - Հռոմում ընտրված կոնսուլ Ցիցերոնը, տեղեկություն ստանալով, որ Կատալինան նպատակ ունի իրականացնել հեղաշրջում և սպանել իրեն, սենատում հանդես է եկել ճառով և չեզոքացրել Կատալինայի նպատակները։
1097 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսել են Անտիոքի պաշարումը։
1422 - վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ VI Խելագարը։
1520 - Ֆեռնան Մագելանը հայտնագործել է Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվել է նրա անունով։
1641 - տեղի է ունեցել կաթոլիկ ապստամբություն Օլստերում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անգլիացիներ և շոտլանդացիներ։
1652 - ֆրանսիայի կարդինալ Մազարինիի վարձու բանակի դեմ մղված պատերազմում ֆրոնդեյների պարտություններից հետո ֆրոնդայի առաջնորդ, թագաժառանգ Կոնտեն, թողնելով Փարիզը, փախել է իսպանական Հոլանդիա։
1727 - կնքվել է Կյախտինյան պայմանագիրը Ռուսաստանի և Չինաստանի միջև։
1731 - Աբուլխայր խանի նախաձեռնությամբ ղազախների Կրտսեր Ժուզը ընդունել է Ռուսական կայսրության գահակալությունը։
1805 - տեղի է ունեցել Տրաֆալգարյան ճակատամարտը, որը նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկն է։
1805 - ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը։
1829 - Ջոզեֆ Ասփդինն արտոնագրել է փորթլանդ ցեմենտը։
1833 - ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներ Ալֆրեդ Նոբելը։
1845 - վախճանվել է վրացի գրող, վրացական գրականության դասական Նիկոլայ Բարաթաշվիլին։
1879 - ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկել է իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը։
1915 - Արլինգտոնից (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) իրականացվել է առաջին տրանսատլանտիկ ռադիոհեռախոսային խոսակցությունը Փարիզ։
1926 - Մոնրեալում ամերիկացի ֆոկուսնիկ Գարրի Գուդինը խնդրել է մի հանդիսատեսի հարվածել իր որովայնին, սակայն այդ հարվածից 10 օր անց ֆոկուսնիկը վախճանվել է։
1927 - ԽՍՀՄ-ում Տրոցկին և Զինովևը մեղադրվել են «բուրժուական ինտելիգենցիայի ստեղծման և հակահեղափոխական դիրքորոշման մեջ» և հեռացվել կուսակցությունից։
1930 - Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն, որից զոհվել է 262 մարդ։
1931 - վախճանվել է ավստրիացի գրող Արթուր Շնիցլերը։
1934 - Չինաստանում սկսվել է չինական կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզեդունի ղեկավարած «Մեծ արշավանքը»։
1944 - Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացել է «Ռուբիկոն» ամերիկյան նավի ամբողջ անձնակազմը, ընդ որում նավը վնասվածքներ չի ունեցել, իսկ նավի վրա մնացել է միայն նավի շունը։
1950 - տիբեթյան բանակի կապիտուլացիայից հետո չինական բանակը օկուպացրել է ամբողջ Տիբեթը։
1967 - ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի են ունեցել ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել է մոտ 70 000 մարդ։
1981 - Անդրեաս Պապանդրեուն դարձել է Հունաստանի վարչապետ։
1992 - վաճառքում է հայտնվել Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը։
1994 - Կորեայի մայրաքաղաք Սեուլում 32 մարդ է զոհվել Սյոնսու կամրջի փլուզման արդյունքում։
2024 - վախճանվել է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով Թուրքիայում մեղադրվում էր 2016 թվականին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular