ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Տեր Օշին քահանա Հայրապետյանը, ում իրավապահներն անհայտ ուղղությամբ էին տարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս իրավապահների կողմից բնակարանից հանված և անհայտ ուղղությամբ տարված քահանաներից էր Տեր Օշին քահանա Հայրապետյանը։
ArmLur.am լրատվականը ներկայացնում է, թե ով է նա։

Տեր Օշին քահանա Հայրապետյանը հոգևոր ծառայության է կարգված Սաղմոսավանքի վանական համալիրում։
Տեր Օշին քահանա (Գերասիմ) Հայրապետյանը ծնվել է 1986 թ. սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի գ. Ոսկեհատում, արհեստավորի ընտանիքում։

  •  1993-2003 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
  • 2004 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:
  • 2009 թ. տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, ստացել բակալավրի աստիճան և 2011թ. ավարտել այն՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
  • 2011 թ.-ից մինչև 2013 թ.-ի ապրիլի 21-ը ծառայությունն է բերել Մայր Տաճարում՝ որպես լուսարարի:
  • 2013 թ.-ի ապրիլի 21-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Արթիկի թեմ՝ Հառիճավանքի հոգևոր հովիվ:
  • 2014 թ.-ի հունիս ամսից տեղափոխվել է Արագածոտնի թեմ և նշանակվել Ապարանի հոգևոր հովիվ:
  • 2015 թ.-ի ապրիլի 13-ին տեղափոխվել է Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հովվություն: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նանիկ Աղասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular