ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանը և Պակիստանը հայտարարել են խաղաղ բանակցությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին Դոհայում կկայանա Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն։

«Իսլամական էմիրության (Աֆղանստան) բարձրաստիճան պատվիրակությունը պաշտպանության նախարար Մոհամմադ Յակուբի գլխավորությամբ մեկնել է Դոհա»,-հայտնել է Մուջահիդը:

Միևնույն ժամանակ, թալիբների ներկայացուցիչը Պակիստանի զինված ուժերին մեղադրել է հոկտեմբերի 18-ի գիշերը խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ:

Մուջահիդի խոսքով՝ այս «սադրիչ» գործողություններից անկախ, Աֆղանստանը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից՝ «իր բանակցային թիմի արժանապատվությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular