ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg. Դաշնակիցները շրջվում են, Մոսկվան կորցնում է Հայաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ Bloomberg-ի վերլուծական զեկույցի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ թուլացրել է Մոսկվայի ազդեցությունը նախկին կայսրության երկրներում, գրչում է arbatmedia.kz-ն։

Bloomberg-ի տվյալներով Չինաստանը ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Կենտրոնական Ասիայում։ Նա դարձել է Ղազախստանի և Ուզբեկստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ գերազանցելով Ռուսաստանին։ Սի Ցզինպինի այցի ընթացքում Ղազախստանը չինական ընկերությունների հետ կնքել է մոտ 24 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագրեր։ Չինաստանը նաև նախատեսում է Ղազախստանի հետ կառուցել երրորդ երկաթուղային գիծը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

Ինչպես նշել է Rothschild & Co ներդրումային բանկի ԱՊՀ տարածաշրջանի ղեկավար Ջովանի Սալվետին «Ռուսաստանի ներկայությունն Ուզբեկստանում այժմ շատ ավելի քիչ է... և չինացիները չեն տատանվում լրացնել այս վակուումը»։

Bloomberg-ը նշում է, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է ոչ միայն Չինաստանի պատճառով։ Եվրամիությունը ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ։ Փաստաթուղթը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրո ներդրումներ տրանսպորտի, էներգետիկայի և հանքային ռեսուրսների արդյունահանման զարգացման համար։ ԵՄ-ն նաև զարգացնում է Ռուսաստանը շրջանցող և Չինաստանը Թուրքիայի և Եվրոպայի հետ կապող առևտրային երթուղիները։ Bloomberg-ի տվյալներով Կենտրոնական Ասիայի երկրները համաձայնել են ուժեղացնել վերահսկողությունը ապահովելու համար այն, որ ընկերությունները չօգնեն շրջանցել Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Արաբական պետությունները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ։ Սաուդյան Արաբիան 2023 թվականին հյուրընկալել է Կենտրոնական Ասիայի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը, սակայն Ուզբեկստանում նախատեսված երկրորդ գագաթնաժողովը հետաձգվել է առանց բացատրության։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ավանդական դաշնակիցները նույնպես հեռանում են։ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը Մոսկվայի հետ պաշտպանական դաշինքին Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո, և հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու իր մտադրության մասին։ Ավելին, Երևանը վավերացրել է իր անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, որը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Bloomberg-ը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմին, չնայած Կրեմլի ճնշմանը։ Սեպտեմբերին նա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և հայտարարել իր աջակցության մասին Ուկրաինայի անկախությունն ամրապնդելու միջազգային անվտանգության երաշխիքներին։ Լոնդոնում գործող PRISM Strategic Intelligence Ltd խորհրդատվական ընկերության գործընկեր Քեյթ Մալինսոնը շեշտել է, որ Ռուսաստանի հարևան երկրները այժմ ձգտում են ավելի հավասարակշռված հարաբերություններ կառուցել այլ տերությունների հետ։ «Կենտրոնական Ասիայի երկրների լայնածավալ ներխուժումից քաղած դասն այն է, որ Ռուսաստանը հավատարիմ է իր ռազմավարական նպատակներին անկախ ամեն ինչից», - մեջբերել է նրա խոսքերը Bloomberg-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular