Ուկրաինայում կբացվի Դոնալդ Թրամփի անունը կրող պուրակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեռնիգով քաղաքում նախկին «Հեքիաթ» պուրակը վերանվանվելու է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի անվան պուրակի, հաղորդում է Страна.ua-ն։ Քաղաքային խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել՝ նշելով, որ անվանափոխությունը դառնում է «Շնորհակալության, հույսի և բացության խորհրդանիշ»՝ հերոս քաղաք Չեռնիգովի համար։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նոր անվանումը խորհրդանշում է Ուկրաինայի բաց լինելը միջազգային համագործակցությանն ու խաղաղությանը։ Տեղական իշխանությունները մտադիր են նաև վերակառուցել տարածքը՝ ստեղծելով զբոսաշրջային և մշակութային նոր գոտի։