Արդյունավետ միջոցներ՝ մաշկի ծակոտիներից ազատվելու համար
ՖՈՏՈՅուղոտ մաշկը կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Բացի այն, որ յուղոտ մաշկն առավել հակված է բորբոքումների, այն նաև ունենում է մաշկի լայնացած ծակոտիներ։
Մաշկի ծակոտիները փոքրացնելու և այն առավել աննկատ դարձնելու համար կարող են օգնել բնական բաղադրիչները։
1․ Մաշկի ծակոտիների դեմ պայքարում շատ արդյունավետ է սոդան։ Անհրաժեշտ է մի փոքր սոդան խառնել ջրի հետ և քսել մաշկին։ Պահել մոտ 10 րոպե, և նրբորեն շրջանաձև մերսումներ կատարելով լվանալ մաշկը սառը ջրով։
2․ Վարդի ջուրը, կիտրոնն ու վարունգը ևս կօգնեն այս հարցում։ Վարունգը տրորել, ապա ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ վարդի ջուր։ Խառնուրդը քսել մաքուր սրբիչի վրա և այն դնել մաշկին։ Պահել 15 րոպե և լվացվել սառը ջրով։
3․ Մեկ այլ հիասքանչ միջոց է ձվի սպիտակուցն ու կիտրոնի հյութը։ 1 ձվի սպիտակուցին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և քսել մաշկին։ Պահել այն մինչև չորանա։ Լվացվել կրկին սառը ջրով։
4․ Լոլիկի և կիտրոնի հյութից պատրաստված խառնուրդը բամբակով քսել մաշկին, պահել 15 րոպե և լվացվել սառը ջրով։ Լոլիկի հյութն օգնում է ձգել մաշկը, ինչպես նաև մաշկից հեռացնել ավելորդ յուղը։
Փորձեք այս պարզ, սակայն շատ օգտակար միջոցները և կունենաք գեղեցիկ ու առողջ մաշկ։