ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուգանք՝ երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ժամանակ անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակելու մարմին որոշելու օրենսդրական բացը լրացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։

Փոփոխությունները և լրացումները սահմանելու են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու դեպքում տուգանք նշանակող մարմինը և կիրառվող տուգանքի չափերը։ Գործող իրավական ակտերում նախագծով ներկայացված դրույթները կարգավորված չեն։

Կարգավորման նպատակն է Հայաստանում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ժամանակ անտոմս երթևեկելու դեպքում տուգանքները կիրառող մարմնի որոշումը, տուգանքի չափերի սահմանումը և անտոմս երթևեկելու կանխարգելումը։

Նախագծի ընդունումը պետական բյուջեի փոփոխության չի հանգեցնում, սակայն ենթադրում է գործադիր մարմնի ճյուղային ոլորտում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular