ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«30 արծաթն» ու ՀԱԵ դեմ պատերազմի նոր «արարները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն բառացիորեն օրերս՝ հոկտեմբերի 13-ին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ վերջինիս գանգատվել է Հայ առաքելական եկեղեցուց: Փաշազադեն հերթական անհեթեթ մեղադրանքներն է ուղղել ՀԱԵ-ին, մասնավորապես, ռևանշիզմի և բախումներ հրահրելու հետ կապված:

Դրանից ընդամենը 2 օր անց Փաշինյանի իրավապահները անցան հարձակման Հայ առաքելական եկեղեցու դեմ. այս անգամ թիրախում ՀԱԵ Արագածոտնի թեմն էր, կոնկրետ՝ թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ևս 12 հոգևորական: Ռեպրեսիվ մարմինների վայրագ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր հայրերի վրա դարձյալ փաշինյանական ռեժիմի «գործիքակազմով» էր. ձերբակալություններ, խուզարկություններ և այլն:

Առաջին դերերում, ինչպես պարզվեց իրադարձությունների ծավալմանը զուգընթաց, փաշինյանական իշխանության սատելիտներից էին՝ Դանիել Իոաննիսյանն ու Հովհաննավանքի քահանա տեր Արամը, որ վերջերս չխորշեց իշխանական քարոզչամիջոցով հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Տվյալ քահանան, հիշեցնենք, մեղադրանքներ էր հնչեցրել, թե իրեն ստիպել են, որ 2021 թվականին մասնակցի հանրահավաքների: Դեռ այն ժամանակ շատերը նկատեցին, որ, ի դեմս այդ Արամ քահանայի, Փաշինյանը գտավ իր «սրտի» հոգևորականին, որի միջոցով մտադիր է շարունակել կառավարության և իշխող կուսակցության աննորմալ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա:

Եվ այնպիսի տպավորություն է, որ նստած սպասում էին Փաշազադեի հերթական հայտարարությանը, որպեսզի սկսեն մշակված ոչ այնքան խորամանկ սխեմայի գործնական իրականացումը: Իսկ կա՞ այլ մեկնաբանություն այս ամենի իրարահաջորդ ընթացքին: Սխեման էլ մի փոքր «ճոխ» է ասված. քպականների հետ մտերիմ մի քահանա (տեր Արամը) Հ1-ի եթերից «գործ է տալիս», իրավապահներն էլ իսկույն անցնում են գործի:

Բացի այն, որ սա ՀԱԵ դեմ թշնամու ուղղորդմամբ իրականացվող հարձակման տպավորություն է թողնում, ակնհայտ է նաև, որ տեղի ունեցողը Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարած պատերազմի ու ձեռնարկած հալածանքների հերթական փուլն է: Նպատակն էլ է ակնհայտ. վերացնել, ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին, առնվազն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Բաքուն ու Անկարան դա են ցանկանում: Փաշինյանը՝ ևս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular