ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է թղթից առաջացած կտրվածքն ավելի ցավոտ

ՖՈՏՈ

Շատերիս կյանքում է պատահել այն տհաճ պահը, երբ սովորական թղթի հետ անփույթ աշխատանքի արդյունքում թուղթը կտրվածք է առաջացնում: Շատերս զգացած կլինենք նաև, որ թղթի առաջացրած կտրվածքն ավելի սուր ցավ է առաջացնում, քան դանակի կտրվածքը: Ինչո՞ւ:

Հայտնի է, որ թղթի առաջացրած կտրվածքը շատ խորը չի լինում և այն ուղեկցվում է կամ քիչ արյունահոսությամբ, կամ դրա բացակայությամբ: Այդպիսով նյարդային վերջույթները մնում են բաց, որոնք օդի հետ շփման արդյունքում ենթարկվում են գրգռման:

 Մինչդեռ, եթե թղթի առաջացրած կտրվածքը խորն է, միևնույն է, ցավն այս «կտրող գործիքից» ավելի ուժգին է: Նախ դա պայմանավորված է հանգամանքով, որ թղթի եզրն ավելի անհարթ է, քան դանակինը, մյուս կողմից լրացուցիչ գրգռման պատճառ են հանդիսանում թղթի բաղադրությունում առկա քիմիական նյութերը:

Եվս մի հանգամանք, որ պետք է հաշվի առնել. կրտվածքների մեծ մասը լինում են մատների եզրերին, որտեղ գտնվում են նյարդային ռեցեպտորները, ինչը ևս պայմանավորում է ուժեղ ցավի առաջացում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular