ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Այս մասին «ՌԻԱ» Նովոստի-ին հայտնել են դատարանից։

Մեհտիևը, որն այժմ 87 տարեկան է, 1995-2019 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

«Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Մեհտիևը քրեական պատասխանատվության է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործությունների համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում) հոդվածներով», - հայտնել է դատարանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular