ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Սենատն արդեն ութերորդ անգամ է մերժում կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին հանրապետականների օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր Ներկայացուցիչների պալատը: 

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ 49 օրենսդիր դեմ է արտահայտվել օրինագծին, 45-ը՝ կողմ, 6 սենատոր չի մասնակցել քվեարկությանը։

Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ կառավարական հաստատությունները դադարեցրել են իրենց գործունեությունը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնեցնել նրանց գործունեության ֆինանսավորումը երկարաձգելու մասին օրինագիծը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաթդաունն անվանել էր գործակալությունների հաստիքների կրճատման «աննախադեպ հնարավորություն» և հայտնել, որ մտադիր է Սպիտակ տան վարչաբյուջետային քաղաքականության վարչության տնօրեն Ռասել Վութի հետ քննարկել «դեմոկրատների բազմաթիվ գործակալություններից մի մասի կրճատման» հարցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular