ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվով 50  ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել․ պատմության այս օրը (15 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա – Ծառատունկի օր, Բրազիլիա – Ուսուցչի օր, Բելառուս – Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806 – Բաքվի խանությունը մտցվել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ։

1809 – ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը, որը համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը։

1901 – ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը։

1906 – ծնվել է խորհրդահայ անասնաբույժ Պարույր Հովհաննիսյանը։

1920 – ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը («Մայրիկ» ֆիլմ)։

1922 – ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը։

1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը։

1951 – ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը։

1980 – վախճանվել է ճանաչված գրող Մուշեղ Գալշոյանը։

1998 – վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը։

2004 – Հայ-սլավոնական համալսարանի տարածքում բացվել է երախտագիտության այգին՝ որպես հայ-ռուս բարեկամության խորհրդանիշ, և այդ օրը դարձել է համալսարանի հիմնադրման օր։

2006 – վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։

2007 – տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի՝ «Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացման։

2012 – Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, շահագործման են հանձնվել նորակառույց 1756 բնակարաններ։

2013 – Հայաստանցի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի հետ։

2015 – թվով 50 ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ, ըստ նրանց, շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում։

2018 – վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր Ստեփան Պուչինյանը։

2024 – Ազգային ժողովում սկանդալ է տեղի ունեցել․ վիճաբանություն և նույնիսկ քաշքշուկ՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Արգիշտի Քյարամյանի միջև։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 70 – ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոնը։

533 – բյուզանդացի զորավար Վելիզարիոսը մտել է Կարթագեն՝ այն հետ գրավելով բարբարոսներից։

1570 – հիմնադրվել է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը։

1608 – ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին։

1666 – Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը, առաջին անգամ ժիլետ հագնելով, այն դարձրել է մոդայիկ հագուստ։

1785 – ծնվել է չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան։

1814 – ծնվել է ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը։

1815 – սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորը Ատլանտյան օվկիանոսի Սուրբ Ելենա կղզում։

1817 – վախճանվել է լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն։

1844 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն։

1859 – ծնվել է օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Կոստա Խեթագուրովը։

1863 – ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է առաջին սուզանավ «Hunley»-ն, որի հետևանքով խեղդվել են դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և 7 հոգանոց թիմը։

1880 – ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր 632 տարի առաջ։

1897 – ծնվել է սովետական երգիծական գրող Իլյա Իլֆը («12 աթոռ», «Ոսկե հորթը»)։

1920 – ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»)։

1926 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն։

1928 – գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով։

1940 – էկրան է բարձրացել Չարլի Չապլինի «Մեծ դիկտատոր» կինոնկարը։

1959 – վախճանվել է ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերան։

1962 – սկսվել է Կարիբյան ճգնաժամը՝ ԱՄՆ-ի և ՍՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունը, որը կապված էր սովետական հրթիռների Կուբայում տեղադրման հետ։ Դիմակայությունը ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սահմանագծին։

1964 – շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա»-ն, որը ունի մոտ 8900 կմ երկարություն։

1981 – ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը։

1990 – Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը արժանացել է Նոբելյան մրցանակի։

1992 – Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոն մեղավոր է ճանաչվել իր իրականացրած 52 սպանությունների համար։

1997 – տիեզերք է ուղարկվել «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը Սատուրն մոլորակի հետազոտության համար, որը ներկայում գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա։

1999 – ОРТ հեռուստաընկերության եթերից հանվել է «Ինչ? Որտեղ? Երբ?» հաղորդումը։

2003 – Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ։

2008 – Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսը օրն ավարտել է աննախադեպ՝ 7.87% անկումով։

2020 – Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular