ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրարայինի աշխատակիցները նախընտրում են բարձր թոշակը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․  Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը՝ կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Եվ դա էր պատճառը, որ անցած տարի ագրարայինի մագիստրատուրա էին ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը եւ այլն:

Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել եւ այս տարի էլ է շարունակվում: Մագիստրատուրա են ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ: Ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի «փրկության» ծրագրերը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular